Պուտինը մեծ մարդ է, ռուսների հիմնական «արժանիքը» Կրեմլի առաջնորդի իշխանությամբ ապրելու փաստն է․ Սիմոնյան

Պուտինը մեծ մարդ է, ռուսների հիմնական «արժանիքը» Կրեմլի առաջնորդի իշխանությամբ ապրելու փաստն է․ Սիմոնյան
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Մոսկվայում տեղի է ունեցել «Россия сегодня» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի «Ոչ առաջին սերը. վշտի և ուրախության խոստովանություն» վեպի շնորհանդեսը, որը նվիրված է նրա ամուսնուն՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանին։ Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ պարբերաբար շփվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա խոսել է իր գրքի շնորհանդեսի ժամանակ՝ ընթերցողների հարցերին պատասխանելիս։ Ընթերցողների հետ խոսելիս RT-ի գլխավոր խմբագիրը նաև հավելել է, որ նախկինում չէր պլանավորել գիրք գրել Պուտինի մասին, բայց այդ հարցից հետո կքննարկի այդ գաղափարը: «Նրա մասին շատ գրքեր են գրվել, և ես վստահ չեմ, որ կարող եմ ավելի լավ գրել, քան արդեն գրվածն է: Բայց նա, անշուշտ, արժանի է շատ գրքերի»,- ասել է նա։ Ընթերցողները շնորհակալություն հայտնեցին Սիմոնյանին ռեժիսոր Քեոսայանին նվիրված գրքի համար և խնդրել են նրան ավելին գրել։ «Ես այստեղ սարսափելի գաղտնիք ունեմ բացահայտելու։ Ես ոչինչ չեմ գրում։ Այն ինքն իրեն է գրվում։ Ես չէի մտադիր գրել «Ոչ առաջին սեր» անունով գիրք, բայց այն գալիս և ինքն իրեն է գրվում», - պատասխանեց լրագրողը։ Մարգարիտա Սիմոնյանը իր ելույթում անդրադարձել է նաև ռուս քաղաքացիներին՝ ակնարկելով, որ սովորական ռուսների ոչ մի նվաճում կամ գործողություն ինքնին նշանակալի չէ պատմության համար։ Նրանց հիմնական «արժանիքը» Կրեմլի ներկայիս առաջնորդի իշխանության ներքո ապրելու փաստն է։ Նրանց բոլորին հիշելու են միայն այն պատճառով, որ ապրել են Պուտինի դարաշրջանում։ Սիմոնյան Վլադիմիր Պուտինը ներկայացրել է որպես մեկը, ով դեմ է Արևմուտքին և պաշտպանում է Ռուսաստանը արտաքին սպառնալիքներից: Նա ակտիվորեն առաջ է մղում գաղափարը, որ արյունալի պատերազմն ու ավերածությունները անհրաժեշտ գինն են Պուտինի «պատմական առաքելության» համար։ «Պուտինը մեծ մարդ է, ով կանգնեցրեց աշխարհի գլորումը դեպի հակահումանիզմ, և նա դա արեց Ուկրաինայի դեմ պատերազմի միջոցով», - հայտարարել է Սիմոնյանը:

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.