Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է

Քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գավառ քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդն իր տանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում՝ զենք-զինամթերքն ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին, քրեական ոստիկանները ձերբակալեցին 59-ամյա Գավառի բնակչի երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք և կնիքվեց։ Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվեց նաև 59-ամյա տղամարդը։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օգոստոսի 29-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու ազգականի վարած ավտոմեքենայում։ Հետևի նստարանին դրված պարկերում հայտնաբերվեցին հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և տարբեր տրամաչափերի փամփուշտներ։ 59-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.