Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է

Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Քրեական ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գավառ քաղաքի 59-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում զենք-զինամթերքը ավտոմեքենայով այլ վայր տեղափոխելու պահին ձերբակալել են 59-ամյա տղամարդու երկու ազգականներին։ Նրանցից մեկի վարած ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք և կնիքվել։ «Զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով ձերբակալվել է նաև 59-ամյա տղամարդը։ Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օգոստոսի 29-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է իրականացվել ձերբակալվածի ազգականի վարած ավտոմեքենայում։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.