Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ

Թրամփը ցույց է տվել «մեծ ԱՄՆ-ի» քարտեզը․ որ երկրներն են հայտնվել ամերիկյան դրոշի տակ
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
ԱՄՆ 8 Սեպտեմբեր, 2026 20:41 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է քարտեզ, որտեղ Միացյալ Նահանգների դրոշի տակ են պատկերված ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Կանադան, Գրենլանդիան, Իսլանդիան, Մեքսիկան, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մի շարք երկրներ։ Քարտեզում Կանադայից մինչև Կարիբյան ավազան ընկած տարածքը պատկերված է ԱՄՆ դրոշի գույներով, իսկ ամբողջ տարածքի վրա գրված է «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»։ Թրամփը հրապարակմանը որևէ բացատրություն չի կցել, ուստի հայտնի չէ՝ ինչ ուղերձ է ԱՄՆ նախագահը ցանկացել փոխանցել այդ քարտեզով։ Հրապարակումն արդեն դիվանագիտական արձագանքի է արժանացել։ Իսլանդիայի արտգործնախարար Թորգերդուր Կատրին Գունարսդոտիրը կանչել է երկրում ԱՄՆ դեսպան Բիլի Լոնգին։ Իսլանդիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ ամերիկյան կողմին հստակ փոխանցվել է երկրի դիրքորոշումը՝ Թրամփի հրապարակումը որակելով «լիովին անտեղի»։ Քարտեզի հրապարակումը տեղի է ունեցել այն ֆոնին, երբ Թրամփը նախկինում բազմիցս խոսել է Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողություն հաստատելու մասին, ինչպես նաև Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու գաղափար է առաջ քաշել։ Դանիայի արտգործնախարար Լարս Լյոկե Ռասմուսենը ևս քննադատել է հրապարակումը՝ այն անվանելով «անհանգստացնող» և «լիովին անտեղի»։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.