Չինական պետական ընկերությունը Ռուսաստանին մատակարարել է 46 տոննա ածխածնային մանրաթելի հետ կապված քիմիական նյութեր, որոնք կարող են օգտագործվել հարվածային անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։ Այս մասին վկայում են ռուսական ներքին առաքման և մաքսային գրառումները, որոնք ձեռք է բերել POLITICO -ն և ուսումնասիրել են նաև արևմտյան կառավարությունները։
Նյութերն ուղարկվել են «Ռոսատոմի» դուստր ձեռնարկությանը, որը զբաղվում է ռուսական հարվածային անօդաչուների համար բաղադրիչների արտադրությամբ։ Ըստ հրապարակման՝ սա առաջին մանրամասն ապացույցներից է, որ Չինաստանի պետական վերահսկողության տակ գտնվող ընկերությունն ուղղակիորեն նման նյութեր է արտահանել Ռուսաստան։
Փաստաթղթերը կարող են հիմք հանդիսանալ չինական մատակարարի նկատմամբ արևմտյան նոր պատժամիջոցների համար։ «Ռոսատոմը» հերքել է որևէ խախտում՝ հայտարարելով, որ իր գործունեությունը համապատասխանում է գործող օրենքներին։
(0)Comments