Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի

Դիլիջանի համայնքապետարանն իր սեփական հայհոյախոսն ունի
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Ֆեսբուքում կիսվել եմ «Հրապարակի» լուրով, որ Դիլիջան քաղաքի գործարարներից մեկը, որը մսի վաճառքով է զբաղվում, որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել: Հիմա իլիջանցիները ծանր ընտրության առաջ են կանգնած` չգիտեն հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններում նախկինում բենզալցակայանում լիցքավորող աշխատած, այժմ համայնքի ղեկավար ՔՊ-ական Դավիթ Սարգսյանի՞ն քվե տալ, թե՞ մսավաճառին։ Դիլիջանի բնակիչ Սուրեն Հակոբյանը Ֆեյսբուքում իմ կիսվածի տակ լատինատառ զազրախոսել է․ «ba du ov es ay agarka»։ Հենց այսպես` լատինատառ, անգրագետ, առանց ստորակետի։ Դիլիջանի համայնքապետարանի կայքում գրված է, որ Սուրեն Հակոբյանը համայնքապետարանի տնտեսվարն է ։ Ս․ Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված են համաժոդովի պատվիրակի բեյջով նրա լուսանկարը ՔՊ կուսակցության 7-րդ համաժողովին, և ժպտացող Նիկոլ Փաշինյանի հետ նրա լուսանկարը։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում՝ «Նմանը զննմանը կգտանե»։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.