Ում և ինչու են փորձել սպանել Հոբարձիի հյուրատան մոտ․ սպանության նախապատրաստության և փորձի դեպք է բացահայտվել

Ում և ինչու են փորձել սպանել Հոբարձիի հյուրատան մոտ․ սպանության նախապատրաստության և փորձի դեպք է բացահայտվել
View on original source
Category: Blend
Share
Archive
Like
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության նախապատրաստության և փորձի հերթական դեպքն են բացահայտել։ «Հուլիսի 16-ին՝ ժամը 20։55-ին, ահազանգ էր ստացվել «Վանաձոր» բժշկական կենտրոնից․ Հոբարձի գյուղից հրազենային վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 30-ամյա մի բնակիչ։ Ոստիկանները պարզել էին, որ դեպքը տեղի է ունեցել Հոբարձի գյուղի մի հյուրատան մոտ, որտեղ հայտնաբերվել էին պարկուճներ, գնդակ ու փամփուշտներ:Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ սպանության փորձի, խուլիգանության, մարդուն առևանգելու և ապօրինի կերպով հրազեն կրելու հատկանիշներով։ Հանցագործության բացահայտումը համագործակցված աշխատանքի արդյունք էր։ Քրեական ոստիկանության Լոռու և Կոտայքի մարզային վարչությունների, Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի և Ստեփանավանի քննչական բաժնի ծառայողների լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչ այս դեպքը Ջրվեժում տեղի ունեցած վեճի ընթացքում 30-ամյա տղամարդը ծեծի էր ենթարկել համագյուղացուն, որն էլ, հաշվեհարդար տեսնելու նպատակով, ընկերոջ հետ կազմակերպել էր նրա սպանությունը։ Տեղեկանալով, որ նա գտնվում է Հոբարձի գյուղի հյուրատանը, հուլիսի 16-ին ընկերները վարձել էին «Նիսան» մակնիշի մեքենա ու զինված մեկնել հյուրատուն։ Այստեղ միայն 30-ամյա տղամարդու ընկերն էր, որին բռնությամբ նստեցրել էին մեքենան ու տեղափոխել այլ վայր։ Հյուրատան մոտակայքում հանդիպել էր 30-ամյա տղամարդը, և սկսվել էր փոխհրաձգություն, որի ընթացքում էլ ստացած հրազենային վնասվածքներով տուժածը տեղափոխվել էր «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Սրանով, սակայն, խնդիրը չէր լուծվել։ Այս անգամ 30-ամյա տուժածի 35-ամյա աբովյանցի ընկերն էր փորձել վրեժ լուծել, ինչը իրավապահներին հաջողվեց կանխել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկություններով և այլ քննչական գործողություններով հայտնաբերվել ու առգրավվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։ Հանցագործության մասնակից անձանց մի մասը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցներ՝ մյուսներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.