Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել

Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
View on original source
Category: Blend
Share
Archive
Like
Այլ 7 Սեպտեմբեր, 2026 23:29 Հայ Կաթոլիկ եկեղեցու Զմմառի միաբանությունից հայտնում են, որ մահացել է այդ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներից՝ Տ․ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը։ Ծնվել է 1936 թվականի մայիսի 2-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Եղել է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքական էքսարխը։ 1969 թվականից անդամակցել է Զմմառի Հայ կաթողիկե միաբանությանը։ Այդ թվականի ապրիլի հինգին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականի օգոստոսի 21-ին նշանակվել է Քամիշլիի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ։ Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 1990 թվականի մարտի 18-ին՝ ձեռամբ Ռաֆայել-Պետրոս Գասպարյան կաթողիկոս-պատրիարքի։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 92 թվականի ապրիլի տասը։ 94-97 թթ եղել է Արգենտինայի Հայ կաթողիկե թեմում որպես օգնական եպիսկոպոս։ 97 թվականից մինչեւ 2023 թվականը զբաղեցրել է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքական էքսարխի պաշտոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ռեգիոնալ միջեկեղեցական եւ եպիսկոպոսական Սինոդներին եւ էկումենիկ ժողովներից։ Կարեւորել է ռեգիոնում քրիստոնեական ներկայությունը։ Հատուկ ուշադրություն է դարձրել հայ համայնքների կրոնական կարիքների հոգացմանը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Արնաությանը մնացել է Դամասկոսում։ Տեղի քրիստոնեական մյուս առաջնորդների հետ բազմաթիվ անգամներ կոչ է արել հաստատել խաղաղություն եւ դադարեցնել պատերազմը։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.