Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին

Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին
View on original source
Category: Sports
Share
Archive
Like
ՍՊՈՐՏ 7 Սեպտեմբեր, 2026 22:14 Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն կվերականգնվի վնասվածքից և պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքին։ Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Արտիգան մամուլի ասուլիսում հայտնել է, որ ֆուտբոլիստը դեռևս չի մարզվում ընդհանուր խմբի հետ, սակայն պատրաստ կլինի Ռուսաստանի առաջնության հաջորդ տուրի՝ սեպտեմբերի 12-ին կայանալիք ԲԿՄԱ-ի դեմ հանդիպմանը։ Այնուհետև «Ռուբինը» սեպտեմբերի 16-ին կմրցի «Ռոդինայի» հետ, որից հետո Իվուն կմիանա Հայաստանի ազգային հավաքականին։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է «Ռուբինի» կազմում 4 հանդիպման, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել վերջին երկու խաղերը։ Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին Ազգերի լիգայի նոր խաղարկությունը կսկսի Լատվիայի ընտրանու դեմ տնային հանդիպումով։ Հետևեք մեզ՝ այստեղ

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.