Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում օտարերկրյա հատուկ ծառայությունը դարձել է հասարակական կազմակերպություն, 622 հազար դոլար ստանալու մեղադրանքը հանվել է

Անդրանիկ Թևանյանի մեղադրանքում օտարերկրյա հատուկ ծառայությունը դարձել է հասարակական կազմակերպություն, 622 հազար դոլար ստանալու մեղադրանքը հանվել է
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Ռուզաննա Ստեփանյանը գրում է. ««Օտարերկրյա հատուկ ծառայությունը դարձել է հասարակական կազմակերպություն» Պետական դավաճանության» և «պետական գաղտնիքի հրապարակման» համար մեղադրվող ընդդիմադիր «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի մեղադրանքը փոփոխվել է։ Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ավարտից հետո դատարան ուղարկված մեղադրական եզրակացությունից հանվել է Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ արված այն պնդումը, թե 2024 թվականի ընթացքում Թևանյանը հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Փաստաբանի խոսքով՝ արդեն մեղադրանքում հատուկ ծառայությունների փոխարեն նշվում է հասարակական կազմակերպության մասին։ Այսինքն շփումները եղել են ոչ թե հատուկ ծառայության, այլ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ: Հանվել է նաև «622 հազար դոլար ստանալու մեղադրանքը»: Վաղը այս գործով առաջին դատական նիստն է»։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.