Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը: Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվել է 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր Ա․Թ.-ի կողմից պետական դավաճանություն և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման, ինչպես նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա․Մ․-ի կողմից պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման դեպքերի վերաբերյալ քրեական վարույթը: ՀՀ ՔԿ-ի փոխանցմամբ՝ Ա.Թ.-ի (Անդրանիկ Թևանյան-խմբ.) և Ա.Մ.-ի (Արեգնազ Մանուկյան-խմբ.) վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր հսկող դատախազին: Վարույթի շրջանակում Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Նա ձերբակալվել էր՝ դատարան ներկայացնելու համար: «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էր: Ինչպես արդեն հայտնել ենք, Անդրանիկ Թևանյանը մայիսի 23-ին 2 ամսով կալանավորվել էր։ Հիշեցնենք նաև ՝ դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվել էր 2 ամսով:

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.