ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի - Sputnik. Արհեստական բանականության առաջատար համակարգերի զարգացումը կարող է գոյաբանական սպառնալիք ստեղծել մարդկության համար, պետք է անվտանգության միջոցառումներ ձեռնարկել, քանի դեռ չափազանց ուշ չէ։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 63-րդ նստաշրջանում։
Առանցքային խնդիրներից մեկը նա անվանել է տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության կենտրոնացումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում։ Գերագույն հանձնակատարի խոսքով՝ այսօր ընդամենը «մի բուռ մարդիկ» գրեթե անսահմանափակ իշխանություն ունեն ԱԲ-ի նկատմամբ։
Թյուրքն անհրաժեշտ է համարում խիստ սահմանափակումներ սահմանել նման համակարգերի մշակման և կիրառման համար։ Առաջին հերթին պայմանավորվածությունները պետք է ձեռք բերվեն այն պետությունների միջև, որտեղ տեղակայված են ԱԲ մշակողները, ինչպես նաև այդ ոլորտի հետ կապված մատակարարման շղթաների մասնակիցների միջև։
«Առնվազն մեզ անհրաժեշտ է, որպեսզի այն երկրները, որոնց տարածքում տեղակայված են ԱԲ համակարգերը, և դրանց մատակարարման շղթաների մասնակիցները պայմանավորվեն որոշակի «կարմիր գծեր» պահպանելու շուրջ»,-ասել է նա։
(0)Comments