Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին

Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Հայ բանտարկյալների ընտանիքների անունից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, դիմել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ նրա հնարավոր Բաքու այցի կապակցությամբ։ Նա խնդրել է դիտարկել ընտանիքների ներկայացուցիչների մասնակցությունը այցին և աջակցել Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների հետ հանդիպումների կազմակերպմանը։ «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։ Դուք նախկինում նշել էիք հետևյալը. «Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։ Կիսում եմ այս դիրքորոշումը։ Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։ Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետևյալ հարցերը։ Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։ Պատրա՞ստ եք մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։ Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.