Ուկրաինայի արտգործնախարարության խոսնակ Գեորգի Տիխին պնդում է, որ նախնական պայմանավորվածություններ կան եպտեմբերին Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման վերաբերյալ։
«Նախագահ Թրամփի հետ կան նախնական պայմանավորվածություններ անձնական հանդիպումների վերաբերյալ այս ամիս։ Ինչ վերաբերում է հեռախոսային շփումներին, դրանք կարող են տեղի ունենալ», – ասել է նա լրագրողներին, հաղորդել է TSN ալիքը։
Ավելի վաղ ինքը՝ Զելենսկին, լրագրողներին հայտնել էր Թրամփի հետ հանդիպելու իր ցանկության մասին։ Նա ասել էր, որ ակնկալում է քննարկել բալիստիկ հրթիռների մատակարարման թեման, որը Կիևը վերջին շրջանում խնդրում է իր գործընկերներից։
Զելենսկու և Թրամփի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի վերջին Վաշինգտոնում։
(0)Comments