Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP-ը

Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP-ը
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ քննարկել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու»՝ TRIPP-ի իրականացումը և ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում, ուր Ալենը ժամանել էր այցով։ Դրան մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էյմի Կարլոնը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը։ Նշվում է, որ առանձին ուշադրություն է դարձվել TRIPP-ի իրականացմանը և կառավարման ընկերության ստեղծմանը, որը կղեկավարի երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը։ Մամեդովը նաև ներկայացրել է ԱՄՆ իր այցի արդյունքները, որը տեղի էր ունեցել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ, և դրա արդյունքներով ստորագրված եռակողմ հռչակագիրը։ Բացի դրանից, Ադրբեջանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված ուղղությունները։ Լրահոս

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.