Մբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակը

Մբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակը
View on original source
Category: Sports
Share
Archive
Like
Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իրեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստ համարելու և 2026 թվականի «Ոսկե գնդակին» արժանանալու հավակնությունների մասին, գրում է armsport.am-ը: «Ո՞ւմ կհանձնեի «Ոսկե գնդակը»։ Ես այն կտայի ինքս ինձ, և դա գողություն չէր լինի։ Սա անհատական մրցանակ է, որտեղ հաշվի է առնվում ֆուտբոլիստի անհատական ներդրումը։ Երբ նայում եմ փաստարկներին… ինքս ինձ ասում եմ՝ այո, դա գողություն չէր լինի»,- 27-ամյա հարձակվողի խոսքերն է մեջբերում ֆրանսիական L'Équipe պարբերականը։ Անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե արդյոք նա իրեն համարում է աշխարհի լավագույն խաղացողը, ռմբարկուն հավելել է. «Ես միշտ այդպես եմ կարծում, բայց դա շատ անձնական հարց է։ Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. ոմանք կհամաձայնեն դրա հետ, մյուսները՝ ոչ։ Սա վիճելի հարց է, և պարտադիր չէ, որ բոլորը մտածեն այնպես, ինչպես ես», — եզրափակել է ֆրանսիացին։ Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 4 հանդիպումներում Մբապեն արդեն հասցրել է դառնալ 4 գոլի հեղինակ։ «Արքայական» ակումբն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի երեքշաբթի՝ սեպտեմբերի 8-ին, երբ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ կընդունի Միլանի «Ինտերին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Լրահոս

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.