Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր
View on original source
Category: Financial
Share
Archive
Like
Յունիբանկը հաջողությամբ տեղաբաշխում է Հայաստանում առաջին հիբրիդային ներդրումային առաջարկի շրջանակում 3.9 մլրդ դրամ ծավալով թողարկված բաժնետոմսերը։ Առաջարկի համաձայն՝ բանկը ներդրողներին հնարավորություն է ընձեռում մասնակցել բաժնետոմսերի նոր թողարկմանը և ձեռք բերել 13.25% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր։ Ներդրումային նոր լուծումը համատեղում է բաժնետոմսերում ներդրված կապիտալի աճի ներուժն ու անժամկետ պարտատոմսերից ստացվող կանխատեսելի եկամուտը՝ ներդրողներին առաջարկելով պորտֆելի ձևավորման առավել դիվերսիֆիկացված մոտեցում։ Առաջարկը կգործի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 9-ը։ 2015 թվականին Հայաստանի ֆոնդային բորսայում առաջին IPO-ն իրականացնելուց ի վեր Յունիբանկի բաժնետոմսերի գինն աճել է մոտ 70%-ով, իսկ ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի մասնաբաժինը (free float) հասել է 10.7%-ի։ Վերջին երեք տարիների ընթացքում Բանկի բաժնետոմսերի միջին տարեկան շահութաբաժնային եկամտաբերությունը կազմել է 10–12%։ 2025 թվականի արդյունքներով բանկի բաժնետերերին վճարվել է 9.3 մլրդ ՀՀ դրամի շահութաբաժին։ 25 տարիների ընթացքում Յունիբանկն ամուր դիրքեր է ձևավորել Հայաստանի բանկային համակարգում՝ բարձր ֆինանսական արդյունքների, տեխնոլոգիական նորարարությունների և հաճախորդակենտրոն մոտեցման շնորհիվ։ Յունիբանկն առաջին բանկն էր Հայաստանում, որը ներդրեց արհեստական բանականության վրա հիմնված վարկային սքորինգ և շարունակում է զգալի ներդրումներ կատարել թվային փոխակերպման ուղղությամբ, այդ թվում՝ ֆիզիկական անձանց հնարավորություն տալով առցանց դառնալ բանկի հաճախորդ՝ կենսաչափական նույնականացման միջոցով: Moody's միջազգային գործակալությունը Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից բարձրացրել է «Դրական» և վերահաստատել B1 վարկանիշը, ինչը պայմանավորված է Բանկի ակտիվների բարձր որակով, կայուն շահութաբերությամբ և ֆինանսավորման առավել անկայուն աղբյուրներից սահմանափակ կախվածությամբ։ Բաժնետոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026 թ. մայիսի 13-ի N 1/210Ա որոշմամբ, անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը՝ ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2025 թ. նոյեմբերի 26-ի N 1/427Ա որոշմամբ, իսկ ծրագրային ազդագրի լրացումները՝ 2026 թ. մայիսի 22-ի N 1/228Ա և հունիսի 29-ի N 1/282Ա որոշումներով։ Ներդրողները բաժնետոմսերի և անժամկետ պարտատոմսերի ազդագրերը, ինչպես նաև կից ներկայացվող փաստաթղթերի տպագիր տարբերակները կարող են ստանալ Յունիբանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ www.unibank.am

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.