Թատրոնը նոր տնօրեն ունի

Թատրոնը նոր տնօրեն ունի
View on original source
Category: Entertainment
Share
Archive
Like
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ նոր զարգացումներ կան։ Մենք գրել էինք, որ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Լուսինե Սահակյանը Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ Նա թատրոնի տնօրեն էր նշանակվել՝ Ագնեսա Շահնազարյանի պաշտոնից ազատվելուց հետո։ Ավելի ուշ՝ 2020 թվականի մայիսին, Սահակյանը հաղթել էր թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում։ Հիշեցնենք նաև, որ Վանաձորի պետական թատրոնի մասնաշենքը որոշել են քանդել, և դրա փոխարեն նոր շենք կառուցել, ինչը բուռն քննադատության է արժանացել Վանաձորում: Մենք գրել էինք, որ դերասանական կազմը վերջին պահին է տեղեկացել, որ պետք է ազատեն շենքը, և այսուհետ ներկայացումները բեմադրվելու են մշակույթի պալատում: Իսկ թե որքան կտեւի մի հսկա շենք զրոյից կառուցելը, ոչ ոք չգիտի:

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.