Ռադար-Զրույց Լուրեր
«Radar-Զրույց»-ի այսօրվա հյուրն է ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը
Անդրադառնալով սեպտեմբերի 1-ին Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցում կողմերի մոտեցումների տարակարծությանը՝ Հակոբյանը նշեց․
«Տարակարծություն չկա, որովհետև, այո՛, Եվրամիության անդամ դառնալով՝ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գալ, իսկ ԵԱՏՄ-ից դուրս գալն ունի ժամկետներ։ Այն, ինչ ասում է ՌԴ նախագահը, ճիշտ է․ այլ բան է, որ հիմա, երբ, օրինակ, պատրաստ չենք հանրաքվեի արդյունքում դեպի Եվրամիություն անդամակցության, այժմ չենք կարող հանրաքվե անել և դիմել Եվրամիության անդամ դառնալու համար։ Բայց ուղին, որը մենք տեսնում ենք և խոստացել ենք մեր քաղաքացիներին, դեպի Եվրամիություն ուղին է, ինչը թաքուն չէ, բացահայտ է, և երբ որ կգա ժամանակը, մենք պատրաստ կլինենք անդամության հայտ ներկայացնելու, այդ ժամանակ էլ կհարցնենք հասարակությանը՝ ինչ են կարծում դրա հետ կապված»։
Հասմիկ Հակոբյանի խոսքով՝ որևէ երկրի ղեկավար որևէ մի կենտրոնից չի կարող մեզ թելադրել՝ ինչ անենք․
«Մենք համագործակցում ենք ԵԱՏՄ շրջանակում և առավելագույնն ենք ստանում․ Հայաստանը լավագույն գործընկերն է և այս փուլում որևէ խնդիր չի առաջացնում իր գործընկերների համար։ Ընդհակառակը՝ ԵԱՏՄ-ում կան խնդիրներ Հայաստանի համար, օրինակ՝ հատկապես նախընտրական շրջանում շատ ակտիվ էր տարբեր ցուպիկների հայտնաբերումը մեր մթերքներում, մեր արտադրողների համար խնդիրների ստեղծումը, դեռևս ծառին գտնվող ծիրանի համար որոշումը, որ այն չի համապատասխանում ԵԱՏՄ ստանդարտներին։ Սա է խնդիրը»։
Անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ Հակոբյանը նշեց․ «Հույս ունենք՝ հարցերը, որոնք բարձրաձայնված են, որևէ լուծում կստանան։ Դա և՛ երկաթգծին է վերաբերում, և՛ ԵԱՏՄ շրջանակում հարցերին, և՛ երկկողմ բազմաթիվ հարցերին։ Տարբեր հարցեր կարող են քննարկվել, և վստահ եմ, որ բոլոր հարցերն էլ կքննարկվեն։ Ի դեպ, նախնական քննարկման ժամանակ փոխըմբռնում եղել է հարցերի հետ կապված, բայց ավելի առարկայական պետք է քննարկել, ինչի համար, կարծում եմ, առաջիկա այցը լավ հնարավորություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
(0)Comments