«Hyundai»-ն Աշտարակի կամրջի հարևանությամբ հայտնվել է ջրափոսում

«Hyundai»-ն Աշտարակի կամրջի հարևանությամբ հայտնվել է ջրափոսում
View on original source
Category: Business
Share
Archive
Like
Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս՝ Աշտարակի կամրջի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, ովքեր տեղում պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է անձրևի հետևանքով ճանապարհին կուտակված ջուրը, ու երբ ավտոմեքենան հայտնվել է այդ ջրում, վարորդը չի կարողացել կառավարել ավտոմեքենան և վթարի է ենթարկվել։ Լրահոս

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.