«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի կալանքը երկարացվել է երեք ամսով․ այս մասին
իր ՖԲ էջում տեղեկացրեց
փաստաբան Տաթեւիկ Սողոյանը: Արեգնազ Մանուկյանի կալանքը երկարացվեց մեկ ամսով:
Այսօր Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում
սկսվել են
ԲՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանի եւ կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արեգնազ Մանուկյանի գործով
նախնական դատալսումները։
Նիստը, չնայած կուսակցության երեկվա հորդոր-պահանջներին,
ընթանում է
փակ ռեժիմով։ Պաշտպանները միջնորդել են՝ բաց դատավարություն իրականացնել․ դեռ հայտնի չէ, թե դատարանն ի՞նչ դիրքորոշում ունի։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Թեւանյանի մեղադրանքը փոխվել է․ այնտեղից դուրս են բերվել ՔԿ-ի կողմից արված պնդումը, թե 2024-ի ընթացքում Թեւանյանը
հավաքագրվել է
օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։ Ենթադրյալ «հավաքագրումը» եղել է հասարակական կազմակերպության կողմից։ Չկա նաեւ դրվագը, որ Անդրանիկ Թեւանյանը 622 հազար դոլարի դիմաց է գաղտնի ծառայությունները փոխանցվել այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցչին։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Մայր Հայաստան»-ի անդամները Երեւանի ավագանու նիստում քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր արեցին
15:51 08.09.2026
«Քաղաքային իշխանությունն է մեղավոր՝ ծեծկռտուքի մասնակիցները ոչ միայն չպատժվեցին, մի բան էլ ամառային պարգեւավճար ստացան»․ Սարգիս Տեր-Եսայան
14:07 08.09.2026
Արեգնազ Մանուկյան.«Ես չեմ համագործակցում ինչպես օտարերկրյա գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետ»
19:22 07.09.2026
(0)Comments