Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացի առաջմղման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Հաղորդվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ Էլնուր Մամեդովի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքների, ստորագրված եռակողմ հայտարարության, «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման շուրջ։ Վերջինս պետք է ղեկավարի երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը։
(0)Comments