Մարտի 26-ին ԱԺ մուտքերի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո դատարանի առջև է կանգնած շարքային քաղաքացին։ ԱԺ նախագահի կողմից հնչեցված հայհոյանքները իրավապահները անպատիժ են թողել: ԱԺ նախկին նախագահ, այժմ ԱԽ քաղտուղար Ալեն Սիմոնյանը բախվեց զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիային և, ըստ միջադեպի մասնակիցների, ԱԺ բարձր ամբիոնին ու պաշտոնական դիրքին անհամապատասխան բառապաշարով հայհոյեց իրեն հայհոյած քաղաքացի Միքայել Մարգարյանին։
Սակայն այս միջադեպից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց Մարգարյանին և ևս մի քաղաքացու, քրեական վարույթ հարուցվեց միայն Միքայելի նկատմամբ, իսկ Քննչական կոմիտեն Ալեն Սիմոնյանին անգամ հարցաքննության չհրավիրեց։
Այժմ դատարանի առջև է կանգնած Միքայել Մարգարյանը և պատրաստվում է նոր միջնորդությամբ հանդես գալ: Ինչո՞ւ է պահանջում Ալեն Սիմոնյանի ներկայությունը դատարանում, և, ամենակարևորը՝ ո՞վ է այսօր փորձում խոչընդոտել այդ պահանջի իրականացմանը։
(0)Comments