Մամեդովն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը խաղաղության, TRIPP-ին վերաբերող հարցեր են քննարկել

Մամեդովն ու ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը խաղաղության, TRIPP-ին վերաբերող հարցեր են քննարկել
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։ Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտնել է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության գործընթացի առաջխաղացմանը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերին վերաբերող հարցեր։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Էլնուր Մամեդովի ԱՄՆ կատարած այցի արդյունքների, ստորագրված եռակողմ հայտարարության, «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) իրականացման աշխատանքների և TRIPP զարգացման ընկերության ստեղծման վերաբերյալ, որը կկառավարի երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը։ Քննարկվել են նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ օրակարգը և ռազմավարական գործընկերության խարտիայում արտացոլված ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.