Բաքվում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու TRIPP ծրագրի իրագործումը

Բաքվում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու TRIPP ծրագրի իրագործումը
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովն ընդունել է երկրում գտնվող Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենին։ Ինչպես հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից, հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կարլոնը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղ գործընթացի առաջմղումը, երկարատև ու կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում Ստաբիլության և անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարելիցի առթիվ Էլնուր Մամեդովի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքների, ստորագրված եռակողմ հայտարարության, «Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու» (TRIPP) իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև TRIPP Զարգացման ընկերության ստեղծման հարցերի շուրջ, որը ղեկավարելու է երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը։ Դիտարկվել են նաև Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ օրակարգը և Ռազմավարական գործընկերության խարտիայում արտացոլված ուղղություններով հետագա համագործակցության հեռանկարները։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.