Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ

Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ
View on original source
Category: Business
Share
Archive
Like
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7 Սեպտեմբեր, 2026 21:53 Ադրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ընկերության փոխանցմամբ՝ առաջին վերահսկվող պայթյունը իբր կատարվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում և համարվում է արդյունահանման ակտիվ փուլին անցնելու հերթական քայլը։ 2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափումներ և հորատման աշխատանքներ՝ ընդհանուր 18 հազար մետր խորությամբ։ Հետախուզության արդյունքներով ընկերությունը հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի՝ JORC միջազգային ստանդարտի համաձայն։ Հետևեք մեզ՝ այստեղ

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.