Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի

Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Axios -ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է մինչև ձմեռ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դեէսկալացիայի հնարավորությունը և ավելի լայն խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ «Ինձ մոտ այնպիսի զգացողություն կա, որ Պուտինին Թրամփն է պետք։ Նա չի ուզում նրան հիասթափեցնել», — ընդգծել է Զելենսկին։ Նա հայտարարել է, որ նույնիսկ եթե Պուտինը չցանկանա դեէսկալացիայի գնալ, Թրամփի վարչակազմը կարող է ճնշում գործադրել նրա վրա, որպեսզի նա դա անի։ Այն հարցին, թե արդյոք Պուտինը ցանկանում է ԱՄՆ ընտրություններից առաջ Թրամփին ապահովել դիվանագիտական հաղթանակ, Զելենսկին պատասխանել է. «Այո»։ Զելենսկին հայտարարել է, որ ամերիկացի բանագնացներից ստացել է հաղորդագրություն, ըստ որի՝ «ռուսները պատրաստ են բանակցությունների»։ Նա հավելել է, որ ամերիկացի բանագնացները Մոսկվա և Կիև ժամանել են առաջին հերթին դիվանագիտական գործընթացը «ապաշրջափակելու» համար, սակայն իրենց հետ բերել են նաև որոշ նոր գաղափարներ։ Զելենսկին հրաժարվել է բացահայտել բոլոր մանրամասները, բայց ասել է, որ քննարկումների մի մասը վերաբերում էր Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից մինչև ձմեռ և դրա ընթացքում դեէսկալացիայի հնարավոր քայլերին։ «Կան գաղափարներ՝ կապված էներգետիկ օբյեկտների, հացահատիկի մատակարարումների, էլեկտրաէներգետիկ օբյեկտների, ինչպես նաև նավթի և գազի արտահանման հետ։ Ռուսաստանն ու մենք տարբեր շահեր ունենք», — նշել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ նպատակը կլինի մինչև ձմեռը կամ դրա ընթացքում գտնել այնպիսի քայլեր, «որոնք կարող են կողմերին մոտեցնել խաղաղությանը»։ Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է Ուկրաինայի համար առանձին «ձմեռային փաթեթի», որը կներառի հակաօդային պաշտպանություն և էներգետիկ աջակցություն։ «Խոսքը միայն հրթիռների մասին չէ, — նշել է Զելենսկին։ — Խոսքը նաև հեղուկացված բնական գազի և դեէսկալացիայի միջոցների մասին է»։ Զելենսկին կարծում է, որ Պուտինը հույս ունի, թե ձմեռը բավականաչափ վնաս կհասցնի Ուկրաինային, որպեսզի ստիպի Կիևին գնալ հետագա զիջումների։ Նա նաև նշել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ևս մեկ եռակողմ նիստ անցկացնելու հնարավորությունը, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Լրահոս

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.