Ընդդիմության «լինեյկայում» այս պահին չի երևում այն առաջնորդը, ով կարող է հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Աշոտյան

Ընդդիմության «լինեյկայում» այս պահին չի երևում այն առաջնորդը, ով կարող է հեռացնել Նիկոլ Փաշինյանին. Աշոտյան
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
«2018 թվականից հետո Հայաստանում մոլեգնում է քաղաքական տեռորը և նախընտրական ժամանակահատվածում զանգվածային կալանավորումները, որոնք նոր թափ և դրսևորում ստացան նաև հետընտրական փուլում, այդ տեռորի մի մասն են»,- 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ, տնային կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը։ Նա չցանկացավ խոսել իր նոր կալանավորման մասին՝ նշելով, որ այն մեծ փազլի մի մասնիկն է միայն։Պատասխանելով ընդդիմության գործողությունների վերաբերյալ հարցին՝ Աշոտյանն ասաց, թե լուծումներ առաջարկելու հարցում հավաքական ընդդիմությունը կաղում է։ Նա նաև նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում նախկին կոռուպցիոներների մասին փաստարկին հակափաստարկ բերել, թե դա ինչ կապ ունի Փաշինյանի՝ հայրենիքի հանձնման նհետ։ «Ընդդիմության «լինեյկայում» այս պահին չի երևում այն առաջնորդը, ով կարող է հեռացնել Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի նշանակում, որ այդ մարդը չկա ընդհանրապես»,-ասաց Աշոտյանը: Մանրամասները՝ տեսանյութում

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.