Վերոնիկա Զոնաբենդի ուղերձը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին. «Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը»

Վերոնիկա Զոնաբենդի ուղերձը ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին. «Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը»
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
2026 թ., սեպտեմբերի 8 Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։ Դուք նախկինում նշել էիք հետևյալը. «Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։ Կիսում եմ այս դիրքորոշումը։ Կարդացեք նաև Ալեն Սիմոնյանն ու Անելիա Գուբրյանը պսակադրվել են․ նրանց պսակադրող քահանան ևս միացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդին հեռացնելու արշավին․ Sputnik Արմենիա 22:31 05.09.2026 «Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ էի ապրում, ավելի հանգիստ էի ապրում»․ Ալեն Սիմոնյան 16:13 05.09.2026 Աբսուրդային օրինակներ՝ Ռուբեն Վարդանյանի գործից. նա մեղավոր է ականի պայթյունների, մեքենաների վթարման, բարեգործական ծրագրերի համար 17:55 04.09.2026 Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։ Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետևյալ հարցերը։ Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։ Պատրա՞ստ եք մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։ Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի։ Անազատության մեջ գտնվող մարդկանց համար դա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը չի կորսվել, և որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։ Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար։ Վերոնիկա Զոնաբենդ

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.