Նման մտավախություններ չունենք` դեռ որոշում չենք կայացրել

Նման մտավախություններ չունենք` դեռ որոշում չենք կայացրել
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
Թեեւ մի շարք համայնքներում մոտ մեկ ամսից ՏԻՄ ընտրություններ են, սակայն նախկին համայնքապետերի ձեւավորած «Իմ հզոր համայնք» կուսակցությունը դեռ որոշում չունի` մասնակցել դրանց, թե ոչ։ Մեզ հետ զրույցում կուսակցության նորընտիր նախագահ Սարգիս Ղազարյանը հայտնեց, որ առաջիկայում կուսակցության վարչության նիստ կլինի եւ իրենք որոշում կկայացնեն․ «Մենք դեռ չենք որոշել՝ մասնակցելու ենք, թե՝ ոչ։ Այս պահին կուսակցությունում քննարկումներ են, դեռ չենք որոշել անգամ, որ եթե առաջադրվենք, ապա որ համայնքներում ենք առաջադրվելու»։ Դիտարկմանը, որ ընդդիմությունն այս պահին համայնքապետերի, ավագանու թեկնածուներ գտնելու խնդիր ունի, քանի որ մարդիկ վախենում են քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից, Ղազարյանը արձագանքեց․ «Մենք նման մտավախություններ չունենք, եթե որոշում լինի մասնակցելու` կմասնակցենք»։

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.