«Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու»․ Վերոնիկա Զոնաբենդի հրապարակային ուղերձը Ալեն Սիմոնյանին

«Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու»․ Վերոնիկա Զոնաբենդի հրապարակային ուղերձը Ալեն Սիմոնյանին
View on original source
Category: Blend
Share
Archive
Like
Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հրապարակային ուղերձով դիմել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե խորհրդարանի ղեկավարը հնարավոր է այցելի Ադրբեջանի մայրաքաղաք։ Իր ուղերձում Զոնաբենդն ընդգծում է, որ նման քայլը կարող է հստակ հնարավորություններ ստեղծել Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցների և նրանց ընտանիքների համար կենսական նշանակություն ունեցող մարդասիրական խնդիրները լուծելու ուղղությամբ։ Նա հիշեցնում է հենց Ալեն Սիմոնյանի նախկինում արած այն հայտարարությունը, որ «խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։ Ստորև ներկայացնում ենք Վերոնիկա Զոնաբենդի ուղերձն ամբողջությամբ․ «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, Լրատվամիջոցներից տեղեկացել եմ Բաքու Ձեր հնարավոր այցի մասին։ Ողջունում եմ նման այց կատարելու Ձեր պատրաստակամությունը և հույս ունեմ, որ այն լրացուցիչ հնարավորություններ կստեղծի հայ բանտարկյալների և նրանց ընտանիքների հետ կապված մարդասիրական հարցերի լուծման համար։ Դուք նախկինում նշել էիք հետևյալը. «Խաղաղության հասնելու ճանապարհին բոլոր մարդասիրական հարցերի լուծումը կենսական նշանակություն ունի, և այս համատեքստում առաջնային նշանակություն ունի հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձը»։ Կիսում եմ այս դիրքորոշումը։ Անձամբ ես պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու։ Գիտեմ, որ նման ցանկություն ունեն նաև մյուս բանտարկյալների ընտանիքները։ Խնդրում եմ դիտարկել այցին, եթե այն կայանա, մեր մասնակցության հնարավորությունը, և աջակցել մեր հարազատների հետ հանդիպումների կազմակերպման հարցում։ Այս կապակցությամբ կցանկանայի Ձեզ ուղղել հետևյալ հարցերը․ Նախատեսո՞ւմ եք այցի ընթացքում այցելել հայ բանտարկյալներին։ Պատրա՞ստ եք մինչև այցը հանդիպել բանտարկյալների ընտանիքների հետ՝ լսելու նրանց խնդրանքները և ընդունելու բանտարկյալներին փոխանցվելիք նամակները։ Մեր ընտանիքների համար հարազատներին տեսնելու, նրանց վիճակի մասին տեղեկանալու և անձամբ սիրո ու աջակցության խոսքեր փոխանցելու հնարավորությունը չափազանց մեծ նշանակություն ունի։ Անազատության մեջ գտնվող մարդկանց համար դա հնարավորություն է զգալու, որ ընտանիքի հետ կապը չի կորսվել, և որ նրանց ճակատագիրն անուշադրության չի մատնվել։ Հույս ունեմ ստանալ Ձեր պատասխանը և ակնկալում եմ Ձեր պատրաստակամությունը՝ քննարկելու, թե ինչպես կարելի է այս հնարավորությունն օգտագործել կոնկրետ մարդասիրական քայլ իրականացնելու համար»։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.