«Գոյ» թատրոնը վերադառնում է

«Գոյ» թատրոնը վերադառնում է
View on original source
Category: Entertainment
Share
Archive
Like
Երկու տարվա դադարից հետո «Գոյ» թատրոնը վերադառնում է, սակայն ոչ թե Սունդուկյան թատրոնին կից «Գոյ»-ին պատկանող շենք, այլ Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն: Հիշեցնենք, որ 2024-ին ԿԳՄՍ նախարարության որոշմամբ «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով միացվել էր «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչից հետո «Գոյ» թատրոնի դերասանական անձնակազմը սկսել էր իր ակցիաներ, ինչից հետո թատրոնի շուրջ 23 դերասան դիմել էր Վարչական դատարան` ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պահանջելով ԿԳՄՍ նախարարության գործողությունները և որպես հետևանք Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2024 թվականի հունվարի 30-ին Օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված երկու թատրոնների միավորումը ճանաչել ոչ իրավաչափ: Նշենք, որ «Գոյ» թատրոնում 2024 թվականի փետրվար ամսից դադարեցվել էին ներկայացումները և թատրոնն իր ամբողջ անձնակազմով պահանջում էր վերականգնել իրենց ստեղծագործելու իրավունքը։ Թատրոնի դերասան Արսեն Ազիզյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ դատական պրոցեսները շարունակվում են, սակայն «Գոյ»-ը որոշել է վերսկսել իր աշխատանքը` Պարոնյանի անվան թատրոնի շենքում. «Շենքը վարձակալել ենք, մեզ հասանելի տարածքը մեզ չեն տրամադրել, սակայն խնդիրները թողել ենք իրավական հարթության մեջ, և զբաղվում ենք ստեղծագործելով: Հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Գոյ» թատրոնը հանդես կգա «Խելագարը» ներկայացմամբ՝ Դարիո Ֆոնի «Անարխիստը մահը դժբախտ պատահարից» պիեսի հիման վրա»:

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.