«Իշխանություն» լրատվականը քիչ առաջտեսանյութէ հրապարակել և հայտնել, որ «իրավապահները ընթացքի ժամանակ կանգնեցնում են Նարեկ Նալբանդյանի մեքենան և նրան բերման ենթարկում»։ՆԳՆ-իցFactor TV-ին հայտնեցին, որ տեսանյութը շուրջ մեկուկես տարի առաջ է նկարահանված:«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը նախորդ հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ գործարար Նարեկ Նալբանդյանը նյարդայնացնում է իրեն ու իր ընտանիքին:«Ես հանձնարարել եմ, որ համապատասխան իրավապահ մարմինները վարույթներ նախաձեռնեն։ Եվ եթե մենք ստանանք որևէ ապացույց, որ որևէ գործարար, այդ թվում՝ Նարեկ Նալբանդյանը, փորձում է տպավորություններ ստեղծել, թե ինքը մեր ընտանիքի հետ որևէ կապ ունի, ես հավաստիացնում եմ՝ մեր արձագանքը կլինի շատ դաժան, ավելի քան դաժան, քան սովորական ձևերով»,- ասել էր վարչապետը։ Հայտարարությունից ժամեր անց հայտնի դարձավ, որ «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ։ Թե ինչ հոդվածով՝ Գլխավոր դատախազությունից չէին մանրամասնել:
(0)Comments