ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ
View on original source
Category: Politics
Share
Archive
Like
ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիոն ոլորտին աջակցող 36 կազմակերպության նկատմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նշված է գերատեսչության՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից նշել են, որ Իրանի իշխանություններն այդ ոլորտն օգտագործում են զենքի, անձնակազմի և ապօրինի բեռների տեղափոխման համար։ Փաստաթղթում նշվում է, որ սահմանված միջոցներն ուղղված են նաև կեղծ ընկերությունների, օտարերկրյա միջնորդների և բեռնափոխադրման շրջանցիկ ուղիների դեմ, որոնք Իրանը օգտագործում է ամերիկյան արտադրության ինքնաթիռներ և գաղտնի տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։ OFAC-ը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել երրորդ երկրներում գործող այն ընկերություններին, որոնք աջակցում են Mahan Air-ի գործունեությանը։ «Այսօր մենք պատժամիջոցներ ենք սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք շարունակում են աջակցել Mahan Air ավիաընկերությանը։ Սա նախազգուշացում պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր գործարքներ են իրականացնում իրանական մնացած ավիաընկերությունների հետ»,-հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Տեղադրություն

(0)Comments

 

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.