UN

unknown

102-րդ ռազմաբազայի ապագան․ ռուսական նախաբանակցային բլե՞ֆ, թե՞ շանտաժ

Image
Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն հրապարակային օրակարգ բերեց Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագայի հարցը․ «Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»,- հայտարարեց նա՝ չնայած լրագրողի հարցը ոչ թե Հայաստանի մտադրություններին էր վերաբերում, այլ Ռուսաստանի։ Պուտինը հավելեց նաև․ «Եթե հայ ժողովուրդը ցանկանում է իր կողքին ունենալ ռուսական ռազմական թև, Ռուսաստանը կմնա»։ Երևանից պատասխանը չուշացավ։ Փաշինյանը, Հայաստան վերադառնալուց հետո, հայտարարեց, որ Հայաստանը բազայի դուրսբերման հարց չի բարձրացրել, սակայն դրա ներկայությունը Հայաստանում այլևս «կենսական անհրաժեշտություն» չի համարում, և եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, Երևանը չի առարկի։ Ստացվում է արտասովոր իրավիճակ․ Մոսկվան պատրաստ է հանել մի ռազմաբազա, որը Երևանը չի պահանջում հանել, իսկ Երևանը պատրաստ է չպահել մի ռազմաբազա, որը Մոսկվան դեռ չի որոշել հանել։ Ու հարցն այլևս միայն այն չէ՝ կմնա՞ 102-րդ ռազմաբազան Գյումրիում․ ավելի կարևոր է այլ հարց․ ինչո՞ւ դրա դուրսբերման հնարավորության մասին Պուտինը խոսեց հենց հիմա։ Բիշքեկում կողմերը պայմանավորվել են, Փաշինյանի ձևակերպմամբ, «գույքագրել» հայ-ռուսական հարաբերությունները, իսկ Պուտինը նրան հրավիրել է Մոսկվա՝ «յուրաքանչյուր կետով անցնելու»։ Խոսքը հարաբերությունների գրեթե ամբողջ փաթեթի՝ տնտեսական կապերի, ԵԱՏՄ-ի, երկաթուղու, անվտանգության և արդեն նաև ռազմաբազայի մասին է։ Տանկերից ավելի թանկ՝ ռուսական դրոշը Այս համատեքստում «վաղը կհեռանանք»-ը թվում է տակտիկական մանևր։ 102-րդ բազայի հարցը Երևանի համար տեսականորեն լծակ է․ եթե Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության պահպանմամբ, Հայաստանը կարող է այդ շահագրգռվածությունն օգտագործել մյուս կնճռոտ հարցերի շուրջ բանակցելիս։ Պուտինը, հնարավոր է, հանդիպումից առաջ կանխավ արժեզրկում է հայկական կողմի այդ պոտենցիալ խաղաքարտը՝ հասկացնելով․ «Մի հաշվարկեք, թե Գյումրիում ռազմաբազան թողնելու համար Մոսկվան պատրաստ է գին վճարել»։ Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ տրամաբանական հարցը․ իսկ Ռուսաստանն իրո՞ք կարող է իրեն թույլ տալ հեշտությամբ հրաժարվել 102-րդ ռազմաբազայից։ Մի քանի հազար զինծառայողով, տանկերով ու ավիացիայով բազան նույնիսկ նախկինում ինքնուրույն չէր կարող հակակշռել Թուրքիայի զինված ուժերին։ Առավել ևս այսօրվա՝ ԱԹՍ-ների, հեռահար ճշգրիտ հարվածների, ՌԷՊ-ի և ցանցային հետախուզության պատերազմում դրա ռազմական նշանակությունն առավել քան թույլ է։ Բազան ավելի շատ ծառայել է Թուրքիայի և, մեծ իմաստով, ՆԱՏՕ-ի քթի տակ՝ սեփական տարածքից դուրս, ռուսական դրոշը ծածանելուն։ Հիմա այդ սիմվոլիզմը Մոսկվայի համար ավելի արժեքավոր է։ Ղարաբաղից խաղաղապահների և Հայաստանի մի շարք կետերից ռուսական ուժերի հեռացումից հետո, մինչև 2044թ․ պայմանագրային ներկայությամբ, Գյումրին Ռուսաստանի գլխավոր ռազմական հենակետն է։ Այն տարածաշրջանում Ռուսաստանի ֆիզիկական ներկայության, ուժի ցուցադրության և Հայաստանի անվտանգության համակարգում առանձնաշնորհյալ դիրքի խորհրդանիշ ու գործիք է։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, Սիրիայից ռազմաբազաների դուրսբերումից հետո, խորհրդանշելու է ամբողջ Մերձավոր Արևելքից նրա դուրս մղվելը։ Ահա թե ինչու անգամ դատարկ 102-րդ ռազմաբազայի քաղաքական գինը Ռուսաստանի համար մնում է բարձր, և Պուտինի հայտարարությունն ավելի շատ քաղաքական բլեֆի է նման։ Բայց խնդիրը միայն սա չէ։ 2026-31թթ․ ՀՀ կառավարության ծրագրում Ռուսաստանն այլևս չի բնորոշվում որպես Հայաստանի «ռազմավարական դաշնակից»․ նախկին դաշնակցային հարաբերությունների փոխարեն Երևանը հռչակել է Ռուսաստանի հետ «գործընկերային» հարաբերություններ։ Փաշինյանն ԱԺ-ում այս փոփոխությունը բացատրեց նաև 2021-23թթ․ փորձով։ «Առանց մեզ կորած եք» ռուսական թեզն ու «ձեզ հետ ենք կորած» հայկական հակաթեզը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում հայկական բնակչության էթնիկ զտումը, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի, Հայաստանի հարավում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայության, ռուսական երկկողմ ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ շրջանակում կոլեկտիվ անվտանգության պայմանագրերի առկայության պայմաններում 2021-23թթ․ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքների օկուպացիայի ժամանակ Ռուսաստանի բացարձակ անգործությունը վերջնականապես համոզել են, որ ռուսական անվտանգային երաշխիքները, որոնց մաս է կազմում նաև 102-րդ ռազմաբազան, պարզապես օդ են ու ոչ մի քաղաքական, գործառնական արժեք չունեն։ Չկա այլևս որևէ վստահություն, որ Ռուսաստանը նույն վարքագիծը չի դրսևորելու թուրքական հնարավոր ագրեսիայի պայմաններում։ Սա է ընկած Ռուսաստանին այլևս ռազմավարական գործընկեր ու դաշնակից չճանաչելու՝ Երևանի դիրքափոխման հիմքում, ու հենց այս սրբագրումն է, կարելի է ասել, դրդել Պուտինին Բիշքեկում անսպասելիորեն բարձրացնել ռազմաբազայի հարցը։ Նա, ըստ էության, ասաց հետևյալը․ «Եթե Ռուսաստանն այլևս չի դիտարկվում նախկին դաշնակցային տրամաբանությամբ, ապա պետք է վերագնահատվի նաև դրա ամբողջ ժառանգությունը՝ ներառյալ 102-րդ բազան»։ Եթե այդպես է, Մոսկվան դեռ շարունակում է մնալ Հայաստանի վերաբերյալ իր իսկ կառուցած «ուր պիտի փախչեք» կոնցեպտի կաղապարներում և դեռ լրջորեն կարծում է, որ Հայաստանի հանրային-քաղաքական էլիտան սարսափահար է լինելու ռազմաբազան հանելու մասին անգամ ակնարկից։ Ահա թե ինչու էր նա, ռազմաբազան հանելու մասին ակնարկելուց հետո, հարցնում․ «Իսկ Հայաստանը պատրա՞ստ է դրան»։ Այդ նույն կարծրատիպից ելնելով՝ Պուտինը, կամա թե ակամա, փորձում է ներհայաստանյան կրքեր բորբոքել՝ փորձելով զարգացնել այն նարատիվը, թե քանի որ Հայաստանի իշխանություններն այլևս Ռուսաստանին չեն դիտարկում որպես անվտանգության երաշխավորի, ավտոմատ կերպով բարձրացնում են նաև ռազմաբազայի ավելորդության հարցը․ «Դե գնացեք ու Փաշինյանից ստացեք այն հարցի պատասխանը, թե ինչու է նա Հայաստանը մեն-մենակ թողնում թուրքական «յաթաղանի» առջև»։ Որ երկրորդային շերտում Պուտինի հեռահար նպատակն այս կետում ներհայաստանյան նոր դիսկուրս հրահրելն ու դրա պղտոր ջրերում դիվիդենդներ փնտրելը կարող է լինել, հուշում է այն, թե ինչ հաճույքով է հայաստանյան տիտղոսային ընդդիմությունը սկսել տիրաժավորել ռուսական այդ նարատիվները։ Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն հրապարակային օրակարգ բերեց Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ապագայի հարցը․ «Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»,- հայտարարեց նա՝ չնայած լրագրողի հարցը ոչ թե Հայաստանի մտադրություններին էր վերաբերում, այլ Ռուսաստանի։ Պուտինը հավելեց նաև․ «Եթե հայ ժողովուրդը ցանկանում է իր կողքին ունենալ ռուսական ռազմական թև, Ռուսաստանը կմնա»։ Երևանից պատասխանը չուշացավ։ Փաշինյանը, Հայաստան վերադառնալուց հետո, հայտարարեց, որ Հայաստանը բազայի դուրսբերման հարց չի բարձրացրել, սակայն դրա ներկայությունը Հայաստանում այլևս «կենսական անհրաժեշտություն» չի համարում, և եթե Ռուսաստանը որոշի այն դուրս բերել, Երևանը չի առարկի։ Ստացվում է արտասովոր իրավիճակ․ Մոսկվան պատրաստ է հանել մի ռազմաբազա, որը Երևանը չի պահանջում հանել, իսկ Երևանը պատրաստ է չպահել մի ռազմաբազա, որը Մոսկվան դեռ չի որոշել հանել։ Ու հարցն այլևս միայն այն չէ՝ կմնա՞ 102-րդ ռազմաբազան Գյումրիում․ ավելի կարևոր է այլ հարց․ ինչո՞ւ դրա դուրսբերման հնարավորության մասին Պուտինը խոսեց հենց հիմա։ Բիշքեկում կողմերը պայմանավորվել են, Փաշինյանի ձևակերպմամբ, «գույքագրել» հայ-ռուսական հարաբերությունները, իսկ Պուտինը նրան հրավիրել է Մոսկվա՝ «յուրաքանչյուր կետով անցնելու»։ Խոսքը հարաբերությունների գրեթե ամբողջ փաթեթի՝ տնտեսական կապերի, ԵԱՏՄ-ի, երկաթուղու, անվտանգության և արդեն նաև ռազմաբազայի մասին է։ Տանկերից ավելի թանկ՝ ռուսական դրոշը Այս համատեքստում «վաղը կհեռանանք»-ը թվում է տակտիկական մանևր։ 102-րդ բազայի հարցը Երևանի համար տեսականորեն լծակ է․ եթե Ռուսաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում իր ռազմական ներկայության պահպանմամբ, Հայաստանը կարող է այդ շահագրգռվածությունն օգտագործել մյուս կնճռոտ հարցերի շուրջ բանակցելիս։ Պուտինը, հնարավոր է, հանդիպումից առաջ կանխավ արժեզրկում է հայկական կողմի այդ պոտենցիալ խաղաքարտը՝ հասկացնելով․ «Մի հաշվարկեք, թե Գյումրիում ռազմաբազան թողնելու համար Մոսկվան պատրաստ է գին վճարել»։ Եվ այստեղ առաջ է գալիս հաջորդ տրամաբանական հարցը․ իսկ Ռուսաստանն իրո՞ք կարող է իրեն թույլ տալ հեշտությամբ հրաժարվել 102-րդ ռազմաբազայից։ Մի քանի հազար զինծառայողով, տանկերով ու ավիացիայով բազան նույնիսկ նախկինում ինքնուրույն չէր կարող հակակշռել Թուրքիայի զինված ուժերին։ Առավել ևս այսօրվա՝ ԱԹՍ-ների, հեռահար ճշգրիտ հարվածների, ՌԷՊ-ի և ցանցային հետախուզության պատերազմում դրա ռազմական նշանակությունն առավել քան թույլ է։ Բազան ավելի շատ ծառայել է Թուրքիայի և, մեծ իմաստով, ՆԱՏՕ-ի քթի տակ՝ սեփական տարածքից դուրս, ռուսական դրոշը ծածանելուն։ Հիմա այդ սիմվոլիզմը Մոսկվայի համար ավելի արժեքավոր է։ Ղարաբաղից խաղաղապահների և Հայաստանի մի շարք կետերից ռուսական ուժերի հեռացումից հետո, մինչև 2044թ․ պայմանագրային ներկայությամբ, Գյումրին Ռուսաստանի գլխավոր ռազմական հենակետն է։ Այն տարածաշրջանում Ռուսաստանի ֆիզիկական ներկայության, ուժի ցուցադրության և Հայաստանի անվտանգության համակարգում առանձնաշնորհյալ դիրքի խորհրդանիշ ու գործիք է։ 102-րդ ռազմաբազայի դուրսբերումը, Սիրիայից ռազմաբազաների դուրսբերումից հետո, խորհրդանշելու է ամբողջ Մերձավոր Արևելքից նրա դուրս մղվելը։ Ահա թե ինչու անգամ դատարկ 102-րդ ռազմաբազայի քաղաքական գինը Ռուսաստանի համար մնում է բարձր, և Պուտինի հայտարարությունն ավելի շատ քաղաքական բլեֆի է նման։ Բայց խնդիրը միայն սա չէ։ 2026-31թթ․ ՀՀ կառավարության ծրագրում Ռուսաստանն այլևս չի բնորոշվում որպես Հայաստանի «ռազմավարական դաշնակից»․ նախկին դաշնակցային հարաբերությունների փոխարեն Երևանը հռչակել է Ռուսաստանի հետ «գործընկերային» հարաբերություններ։ Փաշինյանն ԱԺ-ում այս փոփոխությունը բացատրեց նաև 2021-23թթ․ փորձով։ «Առանց մեզ կորած եք» ռուսական թեզն ու «ձեզ հետ ենք կորած» հայկական հակաթեզը ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում հայկական բնակչության էթնիկ զտումը, Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի, Հայաստանի հարավում ռուսական ռազմական կոնտինգենտի ներկայության, ռուսական երկկողմ ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ շրջանակում կոլեկտիվ անվտանգության պայմանագրերի առկայության պայմաններում 2021-23թթ․ Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքների օկուպացիայի ժամանակ Ռուսաստանի բացարձակ անգործությունը վերջնականապես համոզել են, որ ռուսական անվտանգային երաշխիքները, որոնց մաս է կազմում նաև 102-րդ ռազմաբազան, պարզապես օդ են ու ոչ մի քաղաքական, գործառնական արժեք չունեն։ Չկա այլևս որևէ վստահություն, որ Ռուսաստանը նույն վարքագիծը չի դրսևորելու թուրքական հնարավոր ագրեսիայի պայմաններում։ Սա է ընկած Ռուսաստանին այլևս ռազմավարական գործընկեր ու դաշնակից չճանաչելու՝ Երևանի դիրքափոխման հիմքում, ու հենց այս սրբագրումն է, կարելի է ասել, դրդել Պուտինին Բիշքեկում անսպասելիորեն բարձրացնել ռազմաբազայի հարցը։ Նա, ըստ էության, ասաց հետևյալը․ «Եթե Ռուսաստանն այլևս չի դիտարկվում նախկին դաշնակցային տրամաբանությամբ, ապա պետք է վերագնահատվի նաև դրա ամբողջ ժառանգությունը՝ ներառյալ 102-րդ բազան»։ Եթե այդպես է, Մոսկվան դեռ շարունակում է մնալ Հայաստանի վերաբերյալ իր իսկ կառուցած «ուր պիտի փախչեք» կոնցեպտի կաղապարներում և դեռ լրջորեն կարծում է, որ Հայաստանի հանրային-քաղաքական էլիտան սարսափահար է լինելու ռազմաբազան հանելու մասին անգամ ակնարկից։ Ահա թե ինչու էր նա, ռազմաբազան հանելու մասին ակնարկելուց հետո, հարցնում․ «Իսկ Հայաստանը պատրա՞ստ է դրան»։ Այդ նույն կարծրատիպից ելնելով՝ Պուտինը, կամա թե ակամա, փորձում է ներհայաստանյան կրքեր բորբոքել՝ փորձելով զարգացնել այն նարատիվը, թե քանի որ Հայաստանի իշխանություններն այլևս Ռուսաստանին չեն դիտարկում որպես անվտանգության երաշխավորի, ավտոմատ կերպով բարձրացնում են նաև ռազմաբազայի ավելորդության հարցը․ «Դե գնացեք ու Փաշինյանից ստացեք այն հարցի պատասխանը, թե ինչու է նա Հայաստանը մեն-մենակ թողնում թուրքական «յաթաղանի» առջև»։ Որ երկրորդային շերտում Պուտինի հեռահար նպատակն այս կետում ներհայաստանյան նոր դիսկուրս հրահրելն ու դրա պղտոր ջրերում դիվիդենդներ փնտրելը կարող է լինել, հուշում է այն, թե ինչ հաճույքով է հայաստանյան տիտղոսային ընդդիմությունը սկսել տիրաժավորել ռուսական այդ նարատիվները։ Այս իմաստով Երևանից Փաշինյանի հայելային պատասխանը միտված է նաև այդ սպառնալիքներն ու փորձերը ձախողելուն․ «Մենք հասկանում ենք, թե ինչ լարերի վրա եք ուզում խաղալ, բայց, ինչպես ասում են, թագավորը մերկ է»։ Գոռ Աբրահամյան Գոռ Աբրահամյան
102-րդ ռազմաբազայի ապագան․ ռուսական նախաբանակցային բլե՞ֆ, թե՞ շանտաժ
View on original source
Share
Archive
Like

(0)Comments

 

Related Opinion

A note on cookies

Newshunt uses essential cookies to keep you signed in and to remember your language and country, so the site works the way you expect. With your permission, we'd also like to use analytics cookies to understand how people use Newshunt and improve it over time.

Accepting only affects analytics. To learn more, view our Privacy Policy or Terms & Conditions.